«Արսենալը» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտին լուծել կենտրոնական հարձակվողների բացակայության խնդիրը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» հետաքրքրված են «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալի ծառայություններով։ Լոնդոնցիները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել մոտ 25,5 մլն եվրո։Նշվում է, որ այս տրանսֆերով առաջին հերթին հետաքրքրված է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Մայորալը «Խետաֆեի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կենտրոնական հարձակման գոտին ուժեղացնելու «Արսենալի» գլխավոր թեկնածուն առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը կարող է մնալ իր ակումբում։
























































