«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի «Լիվերպուլի» առաջիկա հանդիպումները։ Այս մասին հայտնել է կարմիրների գլխավոր մարզչի օգնական Պեպին Լինդերսը։
«Ոչ այնքան լավ նորություն. Տրենտը վատ քաշեց իր ծունկը վերջին խաղի ժամանակ:Նա ծնկի կողային կապանի փոքր պատռվածք ունի և ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Նա կբացակայի մի քանի շաբաթ»,- Լինդերսի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Տրենտն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» չի խաղա առնվազն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն մեկնելու պատճառով։
«Լիվերպուլը» 20 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։
























































