Սաուդյան «Ալ-Իտիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է տեղափոխվել «Այաքս»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հայտնի է դարձել, որ եթե «Ալ-Իտիֆակի» ղեկավարները համաձայնեն վաճառել խաղացողին, ապա «Այաքսը» անպայման առաջարկ կանի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենդերսոնը չի կարողացել հարմարվել «Ալ-Իտիֆակին» և ցանկանում է մոտ ապագայում հեռանալ ակումբից:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում և կատարել 4 արդյունավետ փոխանցում։
























































