«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալի» խաղացող դառնալու մեծ ցանկություն է հայտնել և չի դիտարկում կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Այս մասին լրագրող Ֆրանսուա Գալարդոն հաղորդել է X սոցիալական ցանցում X (նախկինում Twitter):
Ըստ Գալարդոյի, Մբապեն անձամբ լրագրողին ասել է, որ տարված է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարով: 25-ամյա հարձակվողը հայտնել է նաև, որ իր հետ կապ է հաստատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, սակայն ֆրանսիացին մերժել է անգլիական թիմ տեղափոխվելու վերջինիս առաջարկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը սկսել է դիտարկել «Լիվերպուլ» տեղափոխվելու տարբերակը այն բանից հետո, երբ «Ռեալը» նրան վերջնագիր է ներկայացրել, ըստ որի՝ նա պետք է պայմանագիր կնքի Արքայական ակումբի հետ մինչև հունվարի վերջ։
























































