Մադրիդի «Ատլետիկոն» բանակցություններ է վարում կիսապաշտպան Ակսել Վիցելի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է գործարքը։ Բելգիացու նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: Գործող պայմանագիրն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Ընթացիկ մրցաշրջանում Վիցելը Լա Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Իսպանիայի առաջնության 18 տուրերի արդյունքներով «Ատլետիկոն» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
























































