«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հունվարին կարող է հեռանալ թիմից։
Ըստ L’Équipe-ի, Վարանը պատրաստ է մտածել «Լանս» վերադառնալու մասին, որի կազմում խաղացել է մինչև 2011 թվականին «Ռեալ» տեղափոխվելը:
Աղբյուրը նաեւ նշում է, որ 30-ամյա ֆրանսիացին չի ցանկանում հանդես գալ Սաուդյան Արաբիայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վարանը կարող է վերադառնալ «Ռեալ»:
Վարանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռելայից» 2021 թվականին 40 միլիոն եվրոյի դիմաց։
























































