«Տոտենհեմը» պլանավորում է հունվարի սկզբին ձեռք բերել կենտրոնական պաշտպանի:
Լոնդոնյան ակումբի համար առաջնահերթ տարբերակը մնում է Նիսից Ժան-Կլեր Տոդիբոյին ձեռք բերելը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն, եթե «Նիցայի» հետ բանակցությունները ձգձգվեն, «Տոտենհեմը» «Ջենովայից» կգնի Ռադու Դրագուշինին:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն արդեն համաձայնել է ձեռք բերել 21-ամյա ռումինացուն, եթե ինչ-ինչ պատճառներով Տոդիբոյի տրանսֆերը ձախողվի։
«Տոտենհեմը» 19 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
























































