Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հունվարին վերջին փորձը կատարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը խաղացողին կառաջարկի նույն պայմանները, ինչ 2022թ. Եթե նա պայմանագիր կնքի Մադրիդի «Ռեալի» հետ, Մբապեն կվաստակի տարեկան 26 միլիոն եվրո հարկերից հետո, ինչպես նաև կստանա 130 միլիոն եվրո՝ որպես բոնուս:
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Միևնույն ժամանակ, Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, և այն մեկ տարով երկարաձգելու տարբերակ ունի։
























































