«Բեշիքթաշը» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Էրիկ Բայիի հետ պայմանագիրը խզելու մասին։
29-ամյա կոտդիվուարցու հետ պայմանագիրը խզվել է կողմերի համաձայնությամբ։
Բային «Բեշիքթաշում» հանդես է գալիս 2023 թվականի սեպտեմբերից, ընդհանուր առմամբ, պաշտպանը թուրքական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում։
























































