Ռոբերտ Լևանդովսկին արձակուրդից վերադարձել է մեկ օր շուտ, քան «Բարսայի» մյուս խաղացողները։
Դալասում կայացած ընկերական խաղից հետո Չավին «Բարսելոնայի» բոլոր խաղացողներին մեկ շաբաթ հանգիստ է տվել՝ մինչև ուրբաթ։
Այնուամենայնիվ, Լևանդովսկին նախընտրել է մարզումներին վերադառնալ մեկ օր շուտ. երեկ նա սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ նա աշխատում է մարզասրահում և թիմի բազայի խաղադաշտում:
Նշվում է, որ Լևանդովսկին չորեքշաբթի նույնպես մարզվել է. նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նա աշխատում է վազքուղու վրա թթվածնի դիմակով:
























































