«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է վինգեր Մոհամեդ Սալահի առաջիկա հեռանալը Եգիպտոսի հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին։
«Յուրաքանչյուր երկարաժամկետ ծրագիր կախված է նրանից, թե ով է հասանելի: Ուրեմն ինչու՞ պետք է ես մտածեմ հոկտեմբերին, թե ում օգտագործեմ, երբ Մոն դուրս է գալիս:
Սա առաջին անգամը չէ (երբ Սալահը մեկնում է Աֆրիկայի գավաթի խաղարկություն՝ ArmSport): Մենք ավելի վատ դեպքեր ենք ունեցել անցյալում, երբ և՛ Մոն, և՛ Մանեն հեռացան, բայց մենք միշտ հաղթահարել ենք դա:
Մենք գիտեինք, որ Աֆրիկայի գավաթը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում, և Մոն պետք է հեռանա: Եվ նաև Ասիայի գավաթը: Մենք դա գիտեինք, և այժմ մենք պետք է հաշտվենք դրա հետ, և դա կանենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
























































