Կառլո Անչելոտին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը։
Մադրիդյան ակումբը հայտարարել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին։
«Այսօր ուրախ օր է։ «Ռեալ Մադրիդը» և ես շարունակում ենք մեր ճանապարհը միասին՝ փնտրելով նոր ու ավելի մեծ հաջողություններ։
Շնորհակալություն բոլորիդ և առաջ, «Ռեալ Մադրիդ»», – գրել է իտալացի մասնագետը։
























































