«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է վնասվածք ստացած խաղացողների մասին, ովքեր խաղադաշտ կվերադառնան հունվարին։
«Հունվարի կեսերին մենք ակնկալում ենք, որ շատ խաղացողներ կվերադառնան՝ Մաունթ, Կազեմիրո, Մարտինես, Մալասիա, Մագուայր… Շատերը կվերադառնան հունվարին»,-ասել է Տեն Հագը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 7-րդ տեղը։
























































