Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ադրիան Սանչեսը։ Կատալոնացիները կարող են ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, ուստի «Բարսան» կկարողանա անվճար ձեռք բերել կիսապաշտպանին։
Ալկանտարան այս մրցաշրջանում չի խաղացել «Լիվերպուլում» առողջական խնդիրների պատճառով:
























































