«Ֆեներբահչեի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է «Գալաթասարիի» հարձակվող Մաուրո Իկարդիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Հիշեցնենք, որ այս թիմերի դեմ կայացած խաղից հետո բոսնիացին բացասաբար է արձագանքել «Գալաթասարայի» գրառմանը, որը հրապարակել է արգենտինացի հարձակվողի կապտուկով լուսանկարը և քննադատել թուրքական Սուպերլիգայի մրցավարությանը:
«Մենք խնդիրներ չունենք Իկարդիի հետ: Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մնում է խաղադաշտում: Մենք ընկերներ ենք»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Ջեկոյի խոսքը մեջբերում է լրագրող Յագիզ Սաբինսօղլուն։
17 տուրից հետո «Ֆեներբահչեն» 44 միավորով առաջին տեղում է։ Նույնքան միավորով «Գալաթասարայը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:
























































