«Վեսթ Հեմի» մարզիչ Դևիդ Մոյեսն իր առաջին հաղթանակը տարավ «Արսենալի» նկատմամբ 23-րդ փորձից: Դեկտեմբերի 28-ին Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում նրա «Վեսթ Հեմ Յունայթեդը» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ։
Մինչ այս Մոյեսի թիմն «Արսենալի» հետ անցկացրած 22 խաղում չորս անգամ ոչ-ոքի էր խաղացել և 18 պարտություն կրել։
Մարզիչը «Վեսթ Հեմը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից, սակայն նախկինում նա ևս աշխատել է այս ակումբում։
Պրեմիեր լիգայում Մոյեսը, բացի լոնդոնյան թիմից, գլխավորել է նաև «Էվերտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սանդերլենդը»:
























































