«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆրանսիական ակումբում ունեցած իր ազդեցության մասին.
«Այսօր ես ունեմ իշխանությո՞ւն։ Մարդիկ այդպես են կարծում։ Երբեմն նույնիսկ գերագնահատում են, քանի որ կարծում են, որ ես եմ ամեն ինչ անողը, թիմը հավաքողը,և ասողը, թե ով ինչ պետք է անի… թեև ես սիրում եմ ներգրավված և նվիրված լինել, բայց ամեն ինչի հիմքն այն է, որ ես ֆուտբոլիստ եմ, ուստի երբեք չպետք է սխալ ընկալվի իմ ով լինելը:
Ես քաղաքացի եմ։ Ես ունեմ դիրքեր, արժեքներ, որոնք պաշտպանում եմ և իրավունքներ, որոնք ուզում եմ պաշտպանել»,- Մբապեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրենյեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Միաժամանակ Կիլիանը մինչև 2024 թվականի ամառ պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, որը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն կա: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։