Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ուժեղացնել կիսապաշտպանությունը «Ժիրոնայի» խաղացող Ալես Գարսիային գնելով, որը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին Twitch հարթակի հեռարձակման ժամանակ հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ուղիներ է փնտրում խաղացողի պայմանագրում նշված 20 միլիոն եվրո հրաժարագինը վճարելու համար: Կատալոնացիները դիտարկում են իրենց խաղացողներին գործարքի մեջ ներառելու տարբերակը՝ այս գումարը նվազեցնելու համար: Հաղորդվում է նաև, որ «Ժիրոնան» չի պատրաստվում նվազեցնել գումարը, թեև հետաքրքրված է «Բարսայի» մի քանի խաղացողներով։
26-ամյա Գարսիան դարձել է «Ժիրոնայի» հիմնական խաղացող 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է Լա Լիգայի 18 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































