«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի հեռանա ֆրանսիական թիմից։
Ինչպես հայտնել է լրագրող Խոսե Վիլառոյան BlancaRemontada Twitch հեռուստաալիքի եթերում, Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Միաժամանակ Կիլիանը մինչև 2024 թվականի ամառ պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, որը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
«Ռեալը» 18 խաղից հետո 45 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի «Ժիրոնան»։
























































