«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն կողմ է, որ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերի «Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Պոստեկոգլուն 26-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես հարձակվող Հարի Քեյնին փոխարինող։
Նախկինում լրատվամիջոցներում արդեն տեղեկություն էր հայտնվել, որ «Տոտենհեմը» դիտարկում է Սոլանկեին ձեռք բերելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Սոլանկեն Լոնդոնի «Չելսիի» սան է։ Այս մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































