«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը մոտ է «Լոս Անջելես» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 37-ամյա ֆրանսիացին հունվարին կարող է տեղափոխվել MLS-ը ներկայացնող թիմ։
Լյորիսը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում դարպասապահը կորցրել է տեղը լոնդոնցիների մեկնարկային կազմում։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել այս տարվա ապրիլին։ Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
























































