«Չելսին» գին է սահմանել Կոնոր Գալահերի համար։
Ըստ լրագրող Բեն Ջեյքոբսի՝ «կապույտները» Գալահերին գնահատում են 45-50 միլիոն ֆունտ ստեռլինգ: Հաղորդվում է, որ ակումբը պատրաստ է բաժանվել 23-ամյա կիսապաշտպանից միայն ամռանը։
Մաուրիսիո Պոչետինոն Գալահերին թիմի համար կարևոր խաղացող է համարում, իսկ խաղացողը, ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում։
Նշվում է, որ նախորդ ամառ «Տոտենհեմը» Գալահերին գնահատել է 35 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ընթացիկ մրցաշրջանում Գալահերը Պրեմիեր լիգայի 18 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել:
























































