ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել «Քրիսթալ Փելասում», հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձակալել 21-ամյա ֆրանսիացուն։ Ակումբը կենտրոնանում է վարձակալության տարբերակի վրա՝ կապված տրանսֆերային սահմանափակ բյուջեի հետ:
Էկիտիկեն ՊՍԺ-ում հանդես է գալիս անցած ամռանից։ Այս մրցաշրջանում հարձակվողը մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ խաղալով 8 րոպե Լիգա 1-ում:
























































