«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ֆաբիու Սիլվան վարձավճարով կտեղափոխվի շոտլանդական «Ռեյնջերս», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ 21-ամյա պորտուգալացին շուտով պետք է պայմանագիր ստորագրի, որը ուժի մեջ կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։
Սիլվան անգլիական ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Գայլերի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
























































