Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը բացատրել է, թե ինչ պայմաններում կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Նշենք, որ անգլիացին իր դեբյուտային մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում։
«Եթե Բելինգհեմը հաղթի Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան կամ Եվրոպայի առաջնությունը, նա կարող է ստանալ «Ոսկե գնդակը»:
Կարծում եմ, որ այդքանը բավարար կլինի մրցանակը ստանալու համար»,- Օուենի խոսքերն է մեջբերում իսպանական Diario AS հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «արքայական ակումբին» միացել է ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»։
























































