Անգլիայի առաջնության տասնիններորդ տուրի շրջանակում «Վուլվերհեմփթոնը» հաղթեց արտագնա խաղում։
Հյուրերը չորս գոլ խփեցին «Բրենտֆորդի» դարպասը (4-1)։ Գոլերով աչքի ընկան Լեմինան, Բելեգարմը, իսկ Հվան Հի Չանը դուբլ գրանցեց։
Սա առաջին դեպքն է, երբ «Վուլվերհեմփթոնը» այդքան գոլ է խփում Անգլիայի Պրեմիեր լիգայի արտագնա խաղում։
Վերջին հաջողությունների շնորհիվ (վերջին հինգ հանդիպումներում երեք հաղթանակ) «Վուլվերհեմփթոնը» բարձրացել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի տասնմեկերորդ հորիզոնական։
























































