«Բարսելոնան» այսօր հայտարարել է հարձակվող Վիտոր Ռոկեի՝ Կատալոնիայի մայրաքաղաք ժամանելու մասին։
«Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամռանը։
Բրազիլացի խաղացողի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2031 թվականի հունիսի 30-ին, իսկ հրաժարագնի
գումարը կազմում է 500 միլիոն եվրո։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերային գումարը կազմել է 40 մլն եվրո։