Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է խզել «Ռոմայի» հետ պայմանագիրը պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշիի վարձակալության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» արդեն քննարկել է փարիզցիների հետ պայմանավորվածությունը խզելու հարցը, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է մնացել հռոմեական ակումբում իր դիրքից։ Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն դեմ չէ դրան, պայմանով, որ նրա գործակալ Ժորժե Մենդեշը այլ տարբերակ գտնի։
Իտալական Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղում (0:2) Սանշեշը խաղադաշտ է մտել 46-րդ րոպեին, սակայն 18 րոպե անց «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինել է նրան։