«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքի մասին.
«Պայքարո՞ւմ ենք չեմպիոնության համար: Ընդամենը դեկտեմբերն է, այնպես որ եկեք շատ առաջ չընկնենք: Մենք անցկացրինք այս տարվա վերջին խաղը, և ես շատ ուրախ եմ, քանի որ այժմ կարող եմ մի քանի օր անցկացնել ընտանիքիս հետ։
Մենք միանշանակ տրամադրված ենք այս մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարելու հարցում: Տեսնենք, թե որտեղ կհայտնվենք»,- վան Դեյկի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Լիվերպուլը» 19 խաղից 42 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։