Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Չելսիի» նպատակների մասին։
Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է՝ 18 խաղից 22 միավորով։
«Անկեղծ ասած, մեր նպատակն էր լինել բարձունքում: Նույնիսկ եթե ոչ ոք դրան չի հավատում: Բայց, իհարկե, մենք հիմա այնպիսի դիրքում ենք, որ պետք է պայքարենք այլ բաների համար։
Այո, մենք «Չելսին» ենք։ Մենք ունենք պատմություն և ամեն ինչ, ուստի ցանկանում ենք լինել բարձունքում, բայց այժմ իրականությունն այն է, որ մենք պետք է բարձրացնենք մեր մակարդակը, եթե ցանկանում ենք մրցել և ավելի շատ հանդիպումներ հաղթել»,- ասել է Պոչետինոն։