Պեդրին չի խաղա Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում.
«Բարսելոնայի» կիսապաշտպանը մկանային վնասվածք էր ստացել անցած շաբաթ մարզման ժամանակ։ Հաղորդվում էր, որ նա բաց է թողնելու 2-3 շաբաթ։
Սակայն, ըստ Mundo Deportivo-ի, վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր։ Կատալոնացիների մարզչական շտաբը իրավիճակը քննարկել է բժիշկների և ֆիզիոթերապևտների հետ և եկել այն եզրակացության, որ կիսապաշտպանը պետք է բաց թողնի Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները, որոնք կկայանան հունվարի կեսին։
Ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել։ Սպասվում է, որ Պեդրին կարող է խաղադաշտ վերադառնալ հունվարի վերջին:
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի «Օսասունայի» հետ: Խաղը կկայանա հունվարի 11-ին։