«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլն արձագանքել է Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում մանչեսթերյան թիմի՝ «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակին։
«Հիանալի երկրորդ խաղակես «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից, — գրել է Նևիլը։
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում երկու գնդակ բաց թողեց, բայց երկրորդում քամբեք իրականացրեց ու հաղթեց 3։2 հաշվով։
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։