«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Այս մրցաշրջանում Սալահը թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը 42 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: