«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած (3:2) հաղթանակի մասին։
«Երկար եմ սպասել Պրեմիեր լիգայի իմ առաջին գոլին, բայց այո, ես շատ երջանիկ եմ: Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Գառնաչոն ասաց, որ մենք մինչև վերջ հավատացինք ինքներս մեզ և այսօր հաղթեցինք։ Ինչպես մարզիչն արդեն ասաց, ես մի քանի գոլ խփեցի Չեմպիոնների լիգայում, բայց, իհարկե, որոշ ժամանակ պահանջվեց, մինչև գոլ խփեմ Պրեմիեր լիգայում: Հուսով եմ՝ կարող եմ շարունակել»,- Հոյլունդի խոսքն է մեջբերել Amazon Prime-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում ընդհատեց առանց հաղթանակի (2 պարտություն և 1 ոչ-ոքի) 3-խաղյա շարքը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
«Ասթոն Վիլլայի» 7-խաղյա (5 հաղթանակ և 2 ոչ-ոքի) անպարտելի շարքն ընդհատվեց: Ունայ Էմերիի թիմը 39 միավորով 3-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։