Հարձակվող Լիոնել Մեսսին համոզում է «Բոկա Խունիորսի» պաշտպան Մարկոս Ռոխոյին տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է Radio Continental-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա արգենտինացին կապի մեջ է ոչ միայն Մեսսիի, այլև թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հետ։ «Պալմեյրասը» նույնպես հավակնում է Ռոխոյին:
Ռոխոն «Բոկա Խունիորս» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2021 թվականի փետրվարին՝ որպես ազատ գործակալ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 2 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Ռոխոն անցկացրել է 16 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
34 տուրերի արդյունքներով «Ինտեր Մայամին» 34 միավորով զբաղեցրել է 27-րդ տեղը MLS-ում և չի կարողացել դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ։