ԱՊԼ 19-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բարնլիին» և 2 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նունյեսը, իսկ 90-րդ րոպեին Դիոգո Ժոտան կրկնապատկեց այն:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարնլին» 11 միավորով՝ 19-րդ տեղում է: