Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Այսպիսին է այս բիզնեսը: Եթե չես հաղթում, դու ոչինչ ես, զրո։ Որքան շատ ես հաղթում, այնքան ավելի շատ են սպասում, որ կտապալվես: Բայց մեր նվաճած տիտղոսները անհավանական են:
Այն պահին, երբ չես հաղթում, կասկածներ են առաջանում, բայց դա նորմալ է։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք խաղացինք վերջին ութ տարիների մեր լավագույն ֆուտբոլին մոտ մակարդակով։ Բայց եթե մենք չհաղթենք, դա ճգնաժամ կլինի, աղետ»,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։