«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսն ամփոփել է 2023 թվականը։
«Այսպես չէինք ուզում տարին ավարտել, բայց պայքարեցինք մինչև վերջ։ Հիմա ժամանակն է ամփոփել այն։ Մենք կենտրոնացած ենք 2024 թվականին գործունեությունը շարունակելու և աճի վրա: Կան բաներ, որոնք պետք է բարելավենք, և մենք դա կանենք միասին»,- գրել է ֆուտբոլիստն իր սոցիալական ցանցերում։
Այս մրցաշրջանում 37-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
18 տուրից հետո «Սևիլիան» 16 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ Իսպանական թիմը Չեմպիոնների լիգայում B խմբում զբաղեցրեց վերջին տեղը և դուրս մնաց եվրագավաթներից։