Մադրիդի «Ռեալը» չի դիտարկում հունվարին Ռաֆայել Վարանին վերադարձնելու տարբերակը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մադրիդյան ակումբը Դավիդ Ալաբայի վնասվածքի պատճառով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանի ծառայություններով։ Ֆրանսիացին «Ռեալում» հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» չի քննարկել ֆրանսիացի պաշտպանին վերադարձնելու հնարավորությունը։ «Ալավեսում» Ռաֆա Մարինի՝ վարձակալության վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը նույնպես չի դիտարկվում։
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր սկաուտ Հունի Կալաֆաթը ներկայումս ուսումնասիրում է Մադրիդի «Ռեալի» պաշտպանությունն ուժեղացնելու հնարավոր տարբերակները։
























































