«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտության (1:2) մասին։
«Մենք շատ հիասթափված ենք, քանի որ շատ ավելիին էինք արժանի։ Մենք հնարավորություններ ստեղծեցինք, այդ պատճառով էլ արդյունքն այդքան հիասթափեցնող է: Մենք զիջեցինք մի քանի անկյունայիններից հետո։
Մենք երիտասարդ թիմ ունենք։ Շատ խաղացողներ առաջին անգամ են խաղում այս առաջնությունում։ Նրանք պետք է հարմարվեն: Վստահությունն ու որակը կարևոր են: Մենք պետք է գոլ խփենք, եթե ցանկանում ենք հաղթել, պետք է շարունակենք առաջ գնալ: Երիտասարդ թիմերը սովորում են նման խաղերից»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել BBC-ն: