Մադրիդի «Ռեալի» ապագա ֆուտբոլիստ Էնդրիկն ասել է՝ ով է իր կարծիքով իդեալական հարձակվող:
«Քարիմ Բենզեման ունի բոլոր հատկանիշները իդեալական հարձակվող լինելու համար, չնայած նա այժմ Սաուդյան Արաբիայում է, երկար տարիներ խաղացել է Մադրիդի «Ռեալում»: Նա հիանալի է հասկանում խաղը և դիտարժան ֆուտբոլիստ է բոլոր իմաստներով։ Նա երկար ժամանակ աշխարհի լավագույն հարձակվողն է։
Հարի Քեյնն ու Էրլինգ Հոլանդն ունեն իդեալական որակներ՝ իդեալական հարձակվողներ դառնալու համար»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։