Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալել էր «Չելսիին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Մարիո Լեմինան։
90+3-րդ րոպեին Մեթ Դոհերթին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Լոնդոնյան ակումբից միակ գոլը խփեց Քրիստոֆեր Նկունկուն։
«Վուլվերհեմփթոնը» 22 միավորով 11-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի «Չելսին», որը 10-րդն է։