Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ալ-Նասրի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Այմերիկ Լապորտին ձեռք բերելուն: Մադրիդցիները ֆուտբոլիստին դիտարկում են որպես վնասվածք ստացած Դավիդ Ալաբային փոխարինող։ Լապորտը վարձավճարով կմիանա մադրիդյան թիմին մինչև մրցաշրջանի ավարտը։
Հաղորդվում է, որ «Ալ-Նասրը» չի ցանկացել բաց թողնել ֆուտբոլիստին, սակայն Մադրիդի «Ռեալի» համառությունն ու անձամբ իսպանացու ցանկությունը վճռորոշ են եղել։ Հիմա կողմերը քննարկում են գործարքի վերջնական մանրամասները։
Լապորտը «Ալ Նասր» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։