«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում «Լիվերպուլի» չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունների մասին։
«Կլոպը հարձակման գծում լավ եռյակ ուներ՝ Սալահ, Ֆիրմինո և Մանե: Նրա ներկայիս եռյակը հարձակման մեջ թողնում է շատ հարցեր: Մնում է միայն Սալահը, իսկ Նունյեսը, Գակպոն ու Դիասը համաշխարհային մակարդակի խաղացողներ չեն։ Հենց սա կարող է խանգարել մերսիսայդցիներին այս մրցաշրջանում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։