Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելիս պարտվեց «Լուտոնին»՝ 0-1։
Միակ գոլը 25-րդ րոպեին խփեց Թաունսենդը։ «Լուտոնը» (12 միավոր) ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը։ Թիմը երրորդ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։
«Նյուքասլը» (29) 7-րդն է Անգլիայի առաջնությունում։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարնլիին»՝ 0-2: Հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Վիլսոն Օդորբերն ու Սանդեր Բերգեն։
























































