Անգլիայի առաջնության հերթական՝ տասնութերորդ տուրում «Վեսթ Հեմը» հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսի թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը։
Դրանցից մեկն իր ակտիվում գրանցել է Գանայի հավաքականի հարձակվող Մուհամեդ Կուդուսը։ Նա բացատրել է իր գոլն անսովոր ոճով տոնելը։ Կուդուսը հեռու չվազեց, այլ պարզապես որոշեց նստել գովազդային վահանակին:
«Դա ոչինչ չի նշանակում, ես պարզապես հոգնել էի․․․ Ես պարզապես նստեցի օդ շնչելու համար», — Կուդուսին մեջբերում է BBC Sport-ը:
Հաջորդ տուրում «Վեսթ Հեմը» կխաղա «Արսենալի» հետ։