Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիի տրանսֆերը ձևակերպելու մտքից, հայտնում է The Sun-ը։
Ամեն ինչ այն պատճառով, որ գվինեացին այս պահին դիտարկում է այլ ակումբի՝ «Տոտենհեմի» առաջարկը, որտեղ էլ ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել կարիերան։
«Յունայթեդն» արդեն նոր տրանսֆերային նպատակ ունի՝ «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն Նեսերին: Նա հունվարին կարող է տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:
Գուիրասին այս մրցաշրջանի մեկնարկում անցկացրած 16 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։