Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Ֆլումինենսեին» 4-0 հաշվով։
«Ման․Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար սա 4-րդ ակումբային ԱԱ-ի գավաթն է կարիերայում։
Նա առաջինն է այս ցուցանիշով մարզիչների շրջանում՝ գերազանցելով Կարլո Անչելոտիին (3 գավաթ՝ 2007, 2014 և 2022 թվականներին)։
Նախկինում «Բարսելոնան» Գվարդիոլայի գլխավորությամբ 2009-ին հաղթել էր «Էստուդիանտեսին» (2:1), 2011-ին հաղթել էր «Սանթոսին» (4:0), իսկ 2013-ին «Բավարիան» իսպանացու գլխավորությամբ ուժեղ էր Կասաբլանկայի «Ռաջայից» (2-0)։