Էրիկ տեն Հեգը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել ցանկացած մրցակցի:
«Կարծում եմ, որ մեզ խանգարել են վնասվածքները։
Հիմնական խաղացողների բացակայությունը բացասաբար է անդրադառնում արդյունքների վրա։ Բայց մենք այնպիսի դիրքում ենք, որ կարող ենք ինչ-որ բան փոխել։ Մենք կարող ենք փոխել այս մրցաշրջանը։
Վստահ եմ, որ երբ խաղացողները վերադառնան, մենք լավ ու ուժեղ կազմ կունենանք։ Անցած շաբաթվա մենք խաղացինք լիգայի առաջատար «Լիվերպուլի» հետ և մրցունակ էինք…
Մեր թիմն ուժեղ է, երբ բոլորը պատրաստ են: Մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: