Գրեմ Փոթերը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ 48-ամյա մասնագետիn հրավիրելու տարբերակը կլինի գլխավորներից մեկը, եթե Էրիկ տեն Հագը պաշտոնանկ արվի։
Փոթերը գլխավորել է «Չելսին» 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլի 2-ը։ Նրա գլխավորությամբ թիմը 31 խաղում տարել է 12 հաղթանակ։
«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտեց վերջին տեղում։ Բացի այդ, «կարմիր սատանաները» մրցաշարում միավորների քանակով ակումբային հակառեկորդ են սահմանել։ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
























































